Ինչպես կոչել երեխային. տղաների անուններ

Ինչպես կոչել երեխային. տղաների անուններ– Իսկ ի՞նչ է անունը:

Այս հարցն անպայման հնչում է, երբ որևէ մեկը իմանում է, որ Դուք փոքրիկ եք ունեցել, և պարզում է երեխայի սեռը: Բոլորը ցանկանում են իմանալ երեխայի անունը, չէ՞ որ լույս աշխարհ է գալիս նոր էակ, որ շուտով քայլ առ քայլ իր տեղն է գտնելու այս աշխարհում: Իսկ ինչպես նա կանի դա առանց իր ամենակարևոր այցեքարտի՝ իր անվան: Այդ փոքրիկը շուտով վազվզելու է Ձեր տանը, և Դուք կանչելու եք նրան աշխարհի ամենալավ անունով: Այդ անունը իր մեջ է կրելու Ձեր ողջ սերը փոքրիկի հանդեպ: Պետք չէ մոռանալ նաև, որ անունը որոշ չափով պայմանավորելու է նաև երեխայի բնավորությունը: Ուրեմն այն պետք է ընտրվի շատ զգուշորեն, շատ ավելի վաղ, քան երեխան լույս աշխարհ կգա:

Ահա տղաների անունների մի երկար ցանկ, որը կօգնի Ձեզ կողմնորոշվել: Ներկայացնում ենք Ա-ից մինչև Հ տառով սկսվող անունները և անունների նշանակությունը: Աղջիկների անունները կարդացեք այս և այս էջում

ՏՂԱՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ

 Ա

Աբգար – համարվում է հայերեն բառ և նշանակում է իբրև «ավագ այր»

Աբել – շունչ, օդ (եբրայերեն, ըստ Աստվածաշնչի՝ Ադամի երկրորդ որդու անունն է

Ադամ – ստուգաբանվում է իբրև երկրային, մարդ:

Ազատ – հայերեն ազատ բառից է

Ալբերտ – նշանակում է ազնվափայլ (գերմաներեն)

Աղասի – տեր, տիրակալ իշխան (թուրքերեն)

Անդրանիկ – ավագ, մեծ (հայերեն ), ուժեղ տղամարդ (հունարեն)

Ավետ, Ավետիս, Ավետիք – հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է հաճելի լուր, աչքալուսանք

Ատոմ – անբաժանելի (հունարեն)

Արա – Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է անտառ, արտ:

Արամ – վսեմ, ազնվազարմ, ըստ Մովսես Խորենացու` Արա Գեղեցիկի հոր անունն է

Արեգ – արև (հայերեն)

Արթուր – արջ (հունարեն)

Արման – իղձ, կարոտ (պարսկերեն )

Արմեն – հայ տղամարդ

Արշակ – պարսկերեն Arsa- արջ բառից` հայերեն ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է արջուկ:

Արսեն – առնական, ամրակուռ (հունարեն)

Արտակ – սրընթաց, ճարպիկ (հունարեն)

Արտաշես – լույս, եռանդ, ուրախություն (պահլավերեն), արդար (տիրակալ պարսկերեն)

Արտավազդ – Արտավազդ անունը ստուգաբանվում է` տևական արդարություն:

Բ

Բագրատ – պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք, պարգև) բառերից: Նշանակում է աստծու պարգևած:

Գ

Գաբրիել – Աստծո մարդ (եբրայերեն)

Գառնիկ –  հայերեն Գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է համեստ, հեզ, խոնհար:

Գեղամ – հավիտենական, վաղժամանակյա (եբրայերեն)

Գևորգ – հողագործ, երկրագործ (հունարեն)

Գոռ – հպարտ, գոռոզ (հայերեն)

Գրիգոր – զգոն, արթուն, հսկող (հունարեն, լատիներեն)

Գուրգեն – գայլուկ (պարսկերեն)

Դ

Դանիել – «Աստված ինձ դատավոր» (եբրայերեն)

Դավիթ – գեղեցկատես կամ սիրեցյալ (եբրայերեն)

Զ

Զավեն – աջակցող, օգնող (պարսկերեն)

Զոհրաբ – կարմրափայլ (պարսկերեն)

Է

Էդգար – քաղաքի պահապան (հին գերմաներեն)

Էդուարդ – ունեցվածքի պահապան,  պահակ (ֆրանսերեն)

Էմին – ապահով, վստահ (արաբերեն)

Էմիլ – աշխատասեր, տքնաջան (լատիներեն)

Էմմանուել – «Աստված մեզ հետ է» (եբրայերեն)

Ժ

Ժան – ֆրանսիական տառադարձությամբ Jean – Հովհաննես անունն է

Ժիրայր – հայերեն Ժիր և այր բառերից: Նշանակում է ժիր, աշխույժ մարդ

Լ

Լևոն – առյուծ (հունարեն)

Խ

Խաչիկ – հայերեն Խաչ բառի փաղաքշական ձևն է, նշանակում է փոքրիկ խաչ

Խոսրով – նշանակում է բարեհամբավ

Խորեն – պարսկերեն khor – արեգակ բառից է և en փաղաքշական ածանցից «արևիկ» նշանակությամբ

Կ

Կարեն – առատաձեռն, մեծահոգի (պարսկերեն)

Կոմիտաս – երկար մազեր ունեցող (հունարեն )

Կորյուն – հայերեն Կորյուն բառից, որ նշանակում է «առյուծի ձագ»

Հ

Հակոբ – խաբող (եբրայերեն)

Հայկ – հսկա (հնագույն դիցաբանական անուն)

Հայկազ – հայերեն Հայկ անունից և ազն (ցեղ) բառից, նշանակում է «Հայկի ցեղից»

Հովհաննես – հնազանդություն (hունարեն)

Հովսեփ – Աստված բազմապատկի (եբրայերեն)

Հրայր – հայերեն հուր և այր բառերից` «կրակի մարդ» նշանակությամբ

Հրաչ, Հրաչյա -հայերեն Հուր և աչք, նշանակում է «հրափայլ աչքերով»

1 մեկնաբանություն